Դրանց նմանների կոտոշները կոտրել ենք այստեղ. Լուկաշենկոն՝ Լեհաստանի հնարավոր հարձակման մասին
Թող փորձեն: Դրանց նմանների կոտոշները կոտրել ենք այստեղ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ աձագանքելով վերջերս համացանցում հայտնված տեղեկությանն այն մասին, որ Լեհաստանը պատրաստվում է հարձակվել Բելառուսի վրա, լայնածավալ զորավարժություններ է անցկացնում իր տարածքում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Եթե ցանկանում են փորձել, խնդրեմ,- ասել է Լուկաշենկոն:- Ես զինվորականներին միշտ ասել եմ, որ մենք ոչինչ չպետք է բաց թողնենք։ Մենք չպետք է կրկնենք 1941թ.: Այնպես որ կպատասխանենք»:
«Մենք միշտ հասկացել ենք, որ մեր բանակը դեմ է ՆԱՏՕ-ին... Բայց չպետք է մոռանալ, որ թիկունքում Ռուսաստանն է՝ միջուկային տերություն։ Եվ մենք ունենք համապատասխան պայմանավորվածություն։ Եւ այս թեմայով մենք վերջերս շատ հաճախ ենք խոսում Ռուսաստանի նախագահի հետ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Նա նաեւ ընդգծել է, որ անհնար է հաղթել ժողովրդի, որը կռվում է իր հողի վրա, իրենց տարածքի, իր ընտանիքների եւ երեխաների համար։ «Եվ հետո, հավանաբար, նրանք ինչ-որ կերպ ցանկանում են շեղել Ուկրաինայից թե՛ մեզ, թե՛ Ռուսաստանին։ Լռիվ հիմարներ են նրանք, ովքեր փիառություն են անում, բայց չգիտեն, թե ինչպես է ապրում սովորական լեհ, լիտվացի, գերմանացի զինվորը։ Պատերազմ ոչ մեկին պետք չէ, առաջին հերթին՝ զինվորներին։ Իսկ եթե զինվորներին պատերազմ պետք չէ, ապա այն չի լինի»,- ամփոփել է Լուկաշենկոն։