1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դրես-կոդ, չստիկ և խալաթ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԱՈՏՆՈՒԿ


Դրես - կոդ, չստիկ և խալաթ

Բա՜, ՀՀ ԱԺ-ն, իհարկե, նորամուծությունների կողմնակից է, սակայն միաժամանակ խիստ ավանդապաշտ է: Այսպիսի պատկեր է ուրվագծվում տիար Հրայրի դրեսկոդմամբ, ուղղված նախ և առաջ լրագրողների դեմ: Այսինքն` լրագրողները (տղաներն ու տղամարդիկ) պիտի հագնվեն դասական ոճով (թե որն է ներկա հայկական-դասական հագուկապը, անհայտ է, սակայն սա այլ թեմա է), որը չի գրգռի մեր պատվարժան պատգամավորներին: Առհասարակ, դրես-կոդը նախ առողջապահական, ես կպնդեի` անգամ սանիտարահիգիենիկ և գեղագիտական նշանակության միջոցառում է: Բացատրեմ, թե ինչու…

Ավետարան ըստ Թովմասի...


Տիար Հրայրը, անշուշտ, հրաշալի նախաձեռնությամբ է հանդես եկել, զի, որպես խորագիտակ իրավաբան, քաջ գիտե, ուստա Շմայսը, նույն ինքը` Առաքել Մ.-ն յուր մանկությունը, պատանեկությունն ու ջահելությունը հիշելիս կանանց և աղջիկներին պատկերացնում է գեղական-ավանդական հագուստով, օրինակ` նախշուն խալաթով, գույնզգույն չստիկներով և, բնականաբար, ցողված սովետական արտադրության դուխիով: Եվ, խնդրեմ, նրան դեմ հանդիման հանդիմանում է, այն էլ թունդ քաղաքական տեքստով և կոռուպցիոն ենթատեքստով, տիկին Զ.-ն: Բայց չէ՞ որ և՛ Շմայսը, և՛ Ավոն Ավշարից և Ծաղիկը ծաղկամանից, հազա՜ր ներողություն, Ծաղիկը Դավթաշենից (նաև Շուշանը հայոց բեմերից) սովոր են, որ մեր տիկնայք և աղջիկները լինեն չխոսկան, այսինքն` համավոր հարս, վերջապես այսպես` տղամարդու շվաքը տեսնելիս խոնարհվեն ուռենու պես: Բայց արի ու տես, տիար Հրայրը որոշել է կոտրել կարծրատիպերը (համա թե տիպն ես, տիար Հրայր), բոլորը պիտի դրեսկոդվեն, սկսած լրագրողներից վերջացրած ԱԺ-ի պարտիզպանով: Դրա համար անհրաժեշտ է մշակել յուրօրինակ ճանապարհային քարտեզ և այն անվճար նվիրաբերել Հրայրին Թ.: Ահա, խնդրեմ, դրեսկոդային հագուկապ երկու անվանակարգերում` ա. երեսփոխաններ, բ. լրագրողներ:

Երեսփոխանների հագուկապի դրեսկոդումը

Տղամարդիկ.

Մուգ կապույտ պիջակ, ծիծակ կոշոներ, ճերմակ- օսլայած վերնաշապիկ և դեղին գալուստիկ, այսինքն` փողկապ:
(Ի դեպ, քառյակի տղամարդիկ կարող են այսպես տարբերվել իշխող կուսակցության այրերից, նրանց ծիծակ կոշիկներից մեկը պիտի լինի ձթի պես պլպլան-սև, մյուսն էլ (մի՞թե պարզ չէ) ղշի թևի նման ճերմակ):


Կանայք. Մաքսի շրջազգեստ, որը նախ կհատկանշի նրանց ողջախոհությունը և վերջապես կստիպի այլևայլ մտքերը թողնելով փողոցում զբաղվել միայն երեսփոխանությամբ: Մաքսիին, անշուշտ համապատասխան է մինի բլուզը, որը կհատկանշի նրանց մտքի սրընթացությունն ու անհրաժեշտ պահին մամլո ներկայացուցիչներին շշպռելու պատրաստակամությունը: Կոշիկների խնդիրն է մի քիչ խնդրահարույց: Բայց անլուծելի չէ: Օրինակ, ինչո՞ւ մեր հարգևոր երեսփոխանուհիները ԱԺ-ում չշրջեն լյուքս-սանդալներով, տակները ոսկյա նալեր: (Նալը հաջողություն է բերում, ոսկին էլ հաջողություն ու փող): Հասկանալի է, որ օտարերկրյա պատվիրակություններին հանդիպելիս սանդալները պիտի փոխարինվեն հայկական արտադրության բոթասներով` ի նշան հայրենասիրության և տեղական արտադրանքի հանդեպ գուրգուրալից սիրո:
(Ի դեպ, քառյակի կանայք պարտավոր են միևնույն հագուկապով հանդես գալ, միայն թե ի նշան բողոքի և ընդդիմության, նրանց սանդալների նալերը պիտի չուգունից լինեն: Կամ էլ թեկուզ բադրիջանի կեղևից):


Այժմ անդրադառնանք ԶԼՄ դրեսկոդավորմանը:


Այրերն ու պատանիները պիտի հագնվեն ճիշտ և ճիշտ իշխանական և բարգավաճ այրերի պես, միայն թե կոշոների փոխարեն պիտի հագնեն զինվորական կոշտ սապոգներ և գրպանում ունենան սառը, զովացուցիչ թրջոցներ, այո՛, կռահեցիք, նրանցից, որ մարկետներում հրամցնում են պատրաստի խաշի հետ: Սապոգի խորհուրդը հետևյալն է. երբ ծիծակակոշո երեսփոխանը կատաղում ու գրոհում է վրադ, կարող ես սապոգով ջնջխել նրա կոշոն: Իսկ եթե նա ընդամենը չափավոր հուզվել է տրված հարցերից, ուղղակի խաշի զովացուցիչ թրջոցը հպիր նախ ճակատին, ապա նաև բոխախին: Դե, սիրելի լրագրողուհի իմ քույրիկներ, ձեզ հորդորում եմ հագնվել ինչպես ձեր անմահ տատերը (իսկույն քրքրեք նրանց սնդուկները), այսինքն` ԱԺ ներկայացեք նախշուն խալաթով, գույնզգույն չստերով և, չմոռանաք, սովետական դուխիով նախապես ցոյվել:


Ցը, ձեր մարտական ախպեր` Վռամշապուհ Սեթյան

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan