«Դու չպիտի ինձ ընդհատես».Սասուն Միքայելյանը՝ Գևորգ Կոստանյանին (տեսանյութ)
Ազգային ժողովին այսօր քվեարկության դրվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` քանի որ այսօր նիստի օրակարգը հավանաբար ավելի վաղ ավարտվի` մինչ կսկսվեր ժամը 16:30-ին կառավարության հետ հարցուպատասխանը, այդ պատճառով այս օրենքը պետո է քննարկել երկրորդ ընթերցմամբ և քվեարկել:
Դեմ արտահայտվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.«Ինձ շարունակում է համառորեն թվալ, որ մենք Ազգային ժողովում ենք աշխատում, ուստի վաղը աշխատանքի գալը, եթե ոմանց համար ծանր բեռ է, մեզ համար մեր պարտականությունն է, և մենք որևէ հրատապություն չենք թողնում այս հարցն այսօր քննարկելու»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց, որ խնդրի ընդունման ժամկետն է էական, այսինքն՝ թե ինչքան շուտ այս օրենքը պետք է ընդունվի, որպեսզի դրա կարգավորման հարցը տարածվի: «Ոչ ոք չի ասում, որ մենք վաղը աշխատանքի չենք գալու, բայց դա ավելի լուրջ հիմքեր ունի, քան աշխատանքի չգալը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
