Դու գալիս ես՝ հայրս, երազներիս միջից Ախ, կուզեի մի պահ դու իրական դառնաս...
Կապույտ թոն է մաղվում իմ կարոտին անծիր,
Սարի լանջին նորից իմ հավատի տունն է,
Դու գալիս ես դարձյալ ձեռքիդ լուսե կացին,
Ու կարոտած վիշտս նորից մշտարթուն է:
Դու գալիս ես՝ հայրս, երազներիս միջից
Ախ, կուզեի մի պահ դու իրական դառնաս,
Ու քո խոսքով հատու, քո հավատով անծիր
Մրսած հորիզոնիս լուսամուտը բանաս:
Դու գալիս ես հայրս, բայց կարոտս անսիրտ
Դարձյալ դեգերում է տարիների մոժում:
Իմ լուսատուն՝ Աստված,իմ պայքարը անծիր,
Իմ անունը Մարդեղ՝ պիտի հավերժանա:
Այսօր եսն իմ դաջված ժամանակի սրտին,
Հետադարձի ուժով քո խորհորդն է փնտրում,
Իմ երազում կգաս, դարձյալ դու անբասիր,
Որ հավատս դառնա մի պարզ օրվա պայթյուն….
Լուսին Ղազարյան
«Սեր թևերս»
բանաստեղծությունների ժողովածուից
