«Դու իմ տունը տեսե՞լ ես. Իմ տունը 600 քառակուսի մետր է, կվարտիրես ծախել էդ տունն եմ սարքել»
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այսօր Սարդարապատում Հանրապետության օրվա տոնակատարությունների ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Խաչատուրովը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ժամանակ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին, նա ասաց. «Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդել»։
Ինչ վերաբերում է իր շքեղ առանձնատան մասին լուրերին, գեներալ Խաչատուրովն ասաց. «Դու իմ տունը տեսե՞լ ես։ Իմ տունը 600 քառակուսի մետր է, կվարտիրես ծախել էդ տունն եմ սարքել»։