Դուք, պարոն Կոստանդյան. մոռանում եք որ դպրոցի տնօրեն եք, ոչ թե կոնկրետ սանի շահերի պաշտպան
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, փոխանակ իր դպրոցի սանի, փոքրիկ աղջնակի իրավունքները փորձի վերականգնել, մի բան էլ պիտակավորում է ոչ միայն իր սանին, այլ նաեւ փորձում է մտնել երեխայի անձնական տարածք՝ թիրախավորելով ընտանիքը, այդ կերպ հասարակության մոտ երեխային ներկայացնել, որպես հոգեպես ճնշված։ Դուք, պարոն Կոստանդյան, մոռանում եք, որ դպրոցի տնօրեն եք, ոչ թե կոնկրետ սանի շահերի պաշտպան։ Էլի պաշտպանեք Ձեր սաներին, բայց դա արեք օբյեկտիվորեն, ոչ թե մի երեխային՝ մյուսի հաշվին:
Անդրադառնալով Չայկովսկու անվան դպրոցում տիրող քաոսին ու թնջուկին, գրել է մեր Գործընկեր, իրավական լրջագույն թեմաներով հետաքննող լրագրող ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ:
Ստորեւ ներկայացնում ենք դպրոցում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: