Դուք թքած ունեք գերիների ճակատագրի վրա. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթով ցույց տվեց ընդդիմության այս լսումը հրավիրելու իրական նպատակը։ Այս մասին ԱԺ-ում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա և դուք ընդամենն ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի, դա արդեն ձեր սուբկյեկտիվ ընկալումն է»,- նշեց Ռուբինյանը։
Նա անդրադառնալով ընդդիմության հնչեցրած կարծիքի, թե Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ գերիների վերադարձի հարցով՝ նշեց․ «Պարոն Ռուստամյան լո՞ւրջ եք ասում, ինչը՞ հստակ չէ։ Այսինքն ինչ-որ մեկը կասկածում է, որ կառավարությունն ուզում է, որ գերիները վերադառնան կամ չի՞ ուզում, ինչը ստեղ հստակ չի»,- ասաց Ռուբինյանը։