Դու'րս եկեք վերջապես, բավական է կռացած ապրեք
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ժողովուրդ ջան սարսափելի ցուրտ է, բայց էս ցրտին մոտ 1000 հրաշալի երիտասարդներ , քաղաքացիներ դուրս են եկել պայքարի մեզ համար, մեր բարեկեցության, մեր ապագայի համար ,տանը նստած բողոքելն օգուտ չի տալու, ասելու բան ունեք, գնացեք էնտեղ ասեք: Ճիշտ է , մեդալը 2 կողմ ունի , ասում են այս պայմանագիրը հույժ կարևոր է` անվտանգության տեսանկյունից, բայց դե սատանան գիտի.... պայմանագրի դեմ չէ, մնացած խնդիրների դեմ դու'րս եկեք վերջապես, բավական է կռացած ապրեք....միայն այս դեպքում կառավարությունը կհասկանա, որ գործ ունի մարդկանց, այլ ոչ թե ոչխարների հոտի հետ:
