Դուխով հայ տաքսիստի հերթական ցնցող հարցազրույցը (տեսանյութ)
Ձեր ասած քյարթու տաքսիստը Պետոյի հյուրն էր, ԱԺ պատգամավորների 70 տոկոսից ավելի հավասարակշռված ու առարկայական էր խոսում, հստակ ձևակերպում խնդիրները:
Եվ իրոք, պետությունը, որի նախարարը բիզնես կլասով գործուղման մեկնելու համար 1մլն դրամ արժողության օդանավի տոմս է գնում, արդյոք իրավունք ունի՞ 12.000 դրամ վերցնել տաքսիսից, ով մի կերպ ընտանիքա կերկարում: Չունի:
12 հազարները էդ մարդկանց երեխեքի հացի փողնա, ի՞նչ խղճով եք վերցնում, ոնց կարելի ա փակել մարդկանց թթվածինն ու փափուկ աթոռներից հետևել, թե ոնց են շունչները փչում:
Ու չասեք, որ չափազանցացնում եմ. Մարդիկ էսօրվա աննորմալ երթևեկության մեջ 12 ժամից ավելի քշում են, վառելիք լցնում, սերվիսին գումար վճարում, անսարք պահեստամասեր գնում (չհաշված կարմիր գծերը, ԱՊՊԱ-ն, տեխզննումն ու տուգանքները), որ օրական 2-3 հազար դրամ տուն տանեն, դուք էդ մարդկանց մի ամսվա վաստակածը չայեվոյ եք թողնում սրճարաններում:
Ամոթա, հրաժարվեք տաքսու վարորդրներից 12 հազար գանձելու անխիղճ գաղափարից, մարդիկ մեղք են: Իրոք: