«Դվին» հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է. Չորրորդ Իշխանություն
«ՉԻ» տեղեկություններով՝ «Դվին» հյուրանոցի իրական գնորդը ազգությամբ թուրք է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գնորդի հավատարմատարը ՀՀ քաղաքացուհի է, որի մշտական բնակության վայրը, սակայն, Ստամբուլն է։ Վերջինս մշտապես գտնվում է Երեւան-Ստամբուլ ուղեւորությունների մեջ։ «ՉԻ»-ն այս կապակցությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչությունից։ Ի պատասխան մեզ տեղեկացրին, որ փաստաթղթերով հյուրանոցը գնել է Կիպրոսում գրանցված մի ընկերություն, իսկ Հայաստանում ընկերության ներկայացուցիչը հայ է, որը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում կատարված ներդրումային աշխատանքների մասին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
