ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. Գյանջիրով Հովհանյանի սպանության գործի ոդիսականի հետքերով....
2013-ի հուլիսի 25-ին Արարատի բնակիչ Գյանջիրով Հովհանյանը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել, հետագայում նրա դին գտնվել էր Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։
Գ. Հովհանյանը աշխատել էր քարի արտադրությամբ զբաղվող մի ընկերությունում, որը պատկանում է Ասլան Ավետիսյանին ու նրա ընտանիքին։ Հովհանյանի «ինքնասպանության» պատմությունը ըստ նրա դստեր՝ Գայանե Հովհանյանի, կատարյալ ֆարս է:
Ավելին, Գայանե Հովնանյանը մանրամասնում է, որ քարի արտադրամասում աշխատելիս հայրը տեսել էր, որ քարհատման ժամանակ ջարդոններ են ավելանում, խնդրել էր պետի տեղակալին թույլ տալ իրեն ջարդոնները վերցնել ու սեփական բակը կարգի բերել։ Ստանալով թույլտվություն՝ Գ. Հովհանյանը գնում է արտադրամաս՝ դրանք տուն բերելու համար, բայց հենց արտադրամասի դիմաց նրան սպասելիս են եղել Ասլան Ավետիսյանի երկու որդիները, որոնք դաժան ծեծի են ենթարկում Հովհանյանին ու նրա հետ քարի ջարդոններ տուն բերելու գնացած մնացած անձանց։
Ավելին, Ավետիսյանի որդիները «ջիպով» գալիս են Գյանջիրովի տուն՝ փնտրելով նրան։ Գյանջիրովը թաքնվում է հարևանի տանը՝ խոտերի մեջ, իսկ Ասլան Ավետիսյանի որդիները խոստանում են բոլոր դեպքերում գտնել Գյանջիրովին։ Հաջորդ առավոտյան Գյանջիրովի հարևան տաքսիստը նրան խորհուրդ է տալիս գնալ Ասլանի որդիներին տեսնելու, որից հետո Գյանջիրովը դուրս է գալիս տնից, իսկ հետո հայտնաբերվում է նրա դին՝ ծառից կախված վիճակում։
Ուշագրավ մանրամասները՝այստեղ: