Ձեր ցավը տանեմ, այս հաղթանակը յուրաքանչուրինդ է... Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիի հայերին
Ներկայացնում ենք ևս մեկ տեսանյութ Սոչիից՝ հատված ՀՀ վարչապետի ելույթից և թե ինչպես է նրան դիմավորում ժողովուրդը:
Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի մոտ նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանք ջերմորեն ողջունել են Նիկոլ Փաշինյանին և մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության ընթացքում:
