Ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին
Aravot.am-ի տեղեկություններով, առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Նրիջոց է։ Նաև ենթադրում են, որ այս ամենն ուղղակի կապ ունի Սպարտակ Ղուկասյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին մասնակցելու հետ։ Մենք դիմել ենք ՆԳՆ լրատվության ծառայություն՝ պարզաբանում ստանալու։
Ոստիկանությունից պարզաբանեցին, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է քննիչի որոշմամբ, քրեական վարույթի շրջանակում։
