«Ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ բացառվում է».
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ադրբեջանցի դիվերսանտների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով երեկվա նիստում հրապարակվել են տեսանյութեր, որտեղ Ասկերովն ադրբեջաներեն ասում է, որ իրենք բռնել են մի խոճկորի, նա մոտ 20 տարեկան է և որ իրենք չեն կարող նրան ոչ մի կերպ բաց թողնել, քանի որ նա կարող է մատնել իրենց: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը:
Միաժամանակ, անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող լուրերին, թե ադրբեջանցիները պահանջում են իրենց դիվերսանտներին՝ հայկական ուղղաթիռի անձնակազմի դիակներին մոտենալու հնարավորության դիմաց՝ սպանված պատանու հայրը՝ Մեխակ Ցականյանն ասել է, թե կտրականապես դեմ է փոխանակմանը:
«ԼՂՀ Նախագահի ամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ևս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ բացառվում է, որ ձերբակալված սահմանախախտների փոխանակումը խոցված ուղղաթիռի անձնակազմի հետ»,- եզրափակում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 21.11.2014թ. համարում:
