Ձերբակալվեց ականջ կտրելու մեջ կասկածվող Ոսկեհասկի բնակիչը. մանրամասնում է Շիրակի դատախազը
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել էին գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: Պատճառը եղել էր Տ.Ա.-ի ֆեյսբուքյան ծանոթությունը Ոսկեհասկ գյուղի ամուսնալուծված մի աղջկա հետ: Վերջինիս եղբայրը, օրերս վերադառնալով Ռուսաստանից ու լսելով այս մասին, ցանկություն է հայտնել հանդիպել ու խոսել Տ.Ա.-ի հետ, որպեսզի այլեւս չգրի ու չզանգահարի իր քրոջը: Ոսկեհասկցի երիտասարդը Տ.Ա.-ին, ժամադրելով Գյումրու «Նանէ» հյուրանոցի մոտ, նրան իր մեքենայով տարել է Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մոտ՝ հարցերը պարզելու: Նրանք վիճաբանել են, որն էլ ավարտվել է հանցագործության կատարմամբ:
մանրամասները՝aravot.am-ում: