Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը
Ռո նախկին աշխատակից, "Հանրային Ձայն" Հաղորդաշարի հեղինակ, Բլոգեր Վարդան Ղուկասյանը, քիչ առաջ իր հերթական ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը (փողերի լվացման եւ խոշոր չափի թմրանյութերի շրջանառության հետ կապված):
Հիշեցնենք, որ Իշխանափոխությունից հետո Արշակ Հակոբյանը անաղմուկ հեռացել էր Հայաստանից, որպեսզի չհայտնվի իրավապահների թիրախում:
2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արշակ Հակոբյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կազմակերպել էր Էրեբունի համայնքում ցուցարարների դեմ իրականացված բռնությունները։ Այս գործով, ի դեպ, իրավապահների կողմից ձերբակալվել էր նաեւՀակոբյանի փեսան՝ Մասիսի ներկայիս քաղաքապետի թեկնածուն։
Հիշեցնենք նաեւ, որ տեւական ժամանակ է, ինչ ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, իր ուղիղ եթերների ժամանակ տարաբնույթ հայտարարություններ է արել կոռուպցիոն սխեմաների եւ մի շարք հանցագործությունների հետ կապված, ուր հաճախակի կիզակետում է եղել նաեւ Արշակ Հակոբյանը, ում դեմ Ղուկասյանը "պատերազմ" է հայտարարել շատ վաղուց: