Ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:10-ին, ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: