Ձերբակալվել է «օրենքով գող» Շոշիան և եւս երեք հեղինակություններ
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են շրջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի («Քրեական հիերարխիայում բարձրագույն դիրքի գրավում») հոդվածով: Դրանցից մեկը, լինելով «օրենքով գող», 1986 թվականից ցայսօր ստիպել է ավելի ցածր հանցավոր կարգավիճակ ունեցող այլ հանցագործների ենթարկվել իրենց ցուցումներին:
«Օրենքով գող» լինելը կդիտվի հանցագործություն եւ կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ. մանրամասներ․ «Ժամանակ»
Ըստ «Росбалта»-ի, դա Նոդար Ջինչվելաշվիլին է (Շոշիա), որը նախկինում երեք ձերբակալվածներին նշանակել էր որպես տարածքի «նայող»: Ամբաստանյալներից չորսը գտնվել են Վոլոգդայում և Չերեպովեցում, իսկ հինգերորդն արդեն կրում է պատիժը: