Ձևական անմոռուկները կպցնում են ուղղակի կպցնելու համար
Կներեք իհարկե, բայց լիքը բան անկեղծ չի ապրիլի 24-ի հետ կապված, մի տեսակ ձևականա այդ անմոռուկախեղդ վիճակները, վստահ եմ շատերը կպցնում են ուղղակի կպցնելու համար, բայց ամռանը մեկա կհանգստանան թուրքիայում, ցեղասպանության մասին մասին մենք սկսում ենք խոսալ մի կամ երկու ամիս առաջ ու սաղ տարին ուղղակի լռում.... Մի գուցե և ես սխալվում եմ, բայց ձևականությունը շատա նկատվում....... Ցեղասպանության ճանաչման ճանապարհը մեկն է .....երկիրնա պետք հզորացնել, երբ նա կդառնա հզոր պետություն, սաղ աշխարհը մեր հետ հաշվի կնստի ու կլսի մեր ձայնը ...... Թե չԷ տարվա մեջ մի ամիս ցեղասպանության մասին խոսելը ոչ մի բանի չի բերի...որտև նույն թուրքն էլա տեսնում , որ դա ընդամենը տարին մեկ կամ երկու ամիս է .....
Հեղինակն՝ այստեղ:
