«Ձիասպորտի զարգացման գործում՝ Հայրապետ Հայրապետյանը մեծ ավանդ եւ ներդրում ունի».Գիլոյան
Տեղեկացրել էինք, որ Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, նախօրեին ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած Հայաստանի Ձիասպորտի ազգային մրցույթի եռօրյա մրցաշարը:
Եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի մարզիկները:
Հիշեցնենք նաեւ, որ մրցաշարը ընթացել էր երեք օր, որի ընթացքում խաղարկվել էր «Մուլտի Գրուպ» գավաթը։
Պայքարը հատակապես թեժ էր եզրափակիչ փուլում, որտեղ յուրաքանչյուրը փայլում էր իր նժույգով: Բայց ի վերջո մեծ՝ «Գրան Պրի» մրցանակին արժանացավ հայազգի մարզիկ, ՌԴ-ն ներկայացնող Արկադի Եսայանը իր «Գուչչի Պրիմիեր» արքայական նժույգով։
Տեղեկացրել էինք նաեւ, որ մրցաշարի ընթացքին ուշի-ուշով հետևում էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ում հետ էլ զրուցեցինք ինչպես Ձիասպորտին առնչվող խնդիրների, այնպես էլ այս սպորտաձեւում գրանցած հաջողությունների, ու ձեռքբերումների շուրջ:
Զրույցի մանրամասները՝ստորեւ.