Ձկնամթերքի ծավալների խիստ նվազում է նկատվում. Արթուր Աթոյան
Tert.am-ը գրում է.
Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ձկնամթերքի ծավալների խիստ նվազում է նկատվում հանրապետությունում, և վերջնական արդյունքներն ամփոփելիս կզարմանանք, որ արտադրական քանակի նման նվազում ենք ունեցել։
«Բացի այդ` նախկին արտադրական ծավալներն էլ չենք կարողանալու պահպանել, և այդ ամենը կապված է բնապահպանական միջոցառումների իրականացման հետ»,-ասաց Արթուր Աթոյանը և ավելացրեց, որ մեր տնտեսվարող սուբյեկտները պատրաստ չէին այդ միջոցառումների իրականացմանը։
«Երբ տնտեսվարողի նկատմամբ կառավարական մակարդակի քաղաքականությունը կտրուկ փոխվում է՝ առանց տնտեսություններին նախապատրաստելու, առանց ռիսկայնության աստիճանը նվազեցնող միջոցառումների կիրառման, այդ դեպքում տնտեսվարողներն ընկնում են տնտեսական ցնցումների մեջ, որը նրանց տանում է քայքայման»,-ասաց մեր զրուցակիցը։
Բացի այդ` նա հայտնեց, որ հայկական և թուրքական ձկնամթերքը, անկախ որակական հատկանիշներից, ռուսական շուկայում գտնվում են բավականին լուրջ մրցակցության մեջ, որովհետև թուրքերին հաջողվում է մեծ քանակությամբ ձկնամթերք ներկայացնել ռուսական շուկա՝ ավելի էժան գնով, քանի որ նրանց մոտ ինքնարժեքն ավելի ցածր է։
մանրամասները` սկզբնաղբյուրում:
