Ձկնկուլի բնակարանում խուզարկություն է կատարվել
Armtimes.com-ի տեղեկություններով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա բնակարանում խուզարկություն է կատարվել:
Նույն այդ տեղեկություններով, խուզարկության ժամանակ, բայց էլեկտրոնային կրիչ չի հայտնաբերվել: Այսինքն՝ մինչ իրավապահների բնակարան գնալը կա՛մ Իսրայելյանը վախից ոչնչացրել է էլեկտրոնային կրիչը, կա՛մ էլ այն հանձնել է Սամվել Ալեքսանյանին:
Այս տեղեկությունները փորձել են պաշտոնապես ճշտել, սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանն ի պատասխան ասաց, որ դրանք քննության տվյալներ են և հրապարակման ենթակա չեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
