«Է՜ս ինչ շառ եք անում, ա՜յ քեզ բան»
Ճշտվող լուրերի համաձայն, այս օրերին խիստ լարվել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանի ու Թալինի Բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի հարաբերությունները: Նույն լուրերի համաձայն պատճառը՝ պատգամավորի կնոջ բացած մասնավոր կլինիկան է, որը լուրջ մրցակից է դարձել քաղաքային հիվանդանոցի համար: Պարզելու համար թե որքանո՞վ են հավաստի այս լուրերը, Fnews.am-ը փորձեց ստանալ ՀՀԿ-ական պատգամավորի մեկնաբանությունը ով հարցը լսելուն պես նյարդային տոնով արձագանքեց, թե.«Տո գլխավոր բժիշկն էդ ո՞վ դարձավ, որ մի հատ էլ մեր հետ խնդիր ունենա: Ա՜յ քեզ բան. էս ի՞նչ շառ եք անում. Էս տեղը չե՞ք բերում ում հետ գործ ունենք... Մի հատ խնդրում եմ մտեք իմ ընտրատարածք, ու տեսեք թե ես ով եմ»:
Հ.Գ.Պատգամավորի խնդրանք-հորդորը չենք անտեսի. մեր հաջորդ հրապարակման շրջանակներում կներկայացնենք թե ինչպիսի պատգամավոր է Մնացական Մանացականյանը իր տարածաշրջանում, եւ թե ընդհանրապես ինչ պատմություններ են պտտվում նրա անվան ու գործունեության հետ կապված: Վերջապես պատգամավորը ինքն էլ տեղը կբերի, թե ինքն ով է իրականում: