Է. Նալբանդյանը Մոսկվայում բանակցություններ կվարի Ս. Լավրովի հետ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 7-8-ին պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում, որի շրջանակներում բանակցություններ կվարի Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարարությանը:
Ապրիլի 8-ին կայանալիք բանակցությունների ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային օրակարգի, արտաքին քաղաքական կոորդինացման հրատապ հարցերը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՍԾՏՀ-ում, բազմակողմ այլ ֆորումների շրջանակում»:
Կողմերը նաեւ կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմատիկայի շուրջ:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ «արդյունավետ գործակցություն է հաստատվել գլոբալ եւ տարածաշրջանային հիմնական թեմաների շուրջ», պետությունների դիրքորոշումները հարցերի մեծ մասում «մոտ են կամ համընկնում են»:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան կարեւոր իրադարձություն կդառնա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման գործում, կծառայի ռուս-հայկական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարութան կայքում:
