ԵԱՀԿ–ն ԱԺ միջոցառմանը ներկայացել էր ոչ ներկայացուցչական մակարդակով. Հայկական Ժամանակ
ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում երեկ տեղի ունեցավ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված և հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը:
Ուշագրավ է, սակայն, որ ԵԱՀԿ-ն միջոցառմանը ներկայացել էր ոչ ներկայացուցչական մակարդակով: Շնորհանդեսին ներկա էր ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերով ստորաբաժանման հետազոտությունների և վերլուծությունների խորհրդական Տորստեն Շտոդիկը: Պատճառը, ինչպես նշում էին պատգամավորները ոչ պաշտոնապես, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի վերաբերյալ ենթադրվող հարցերի տարափն է եղել, որոնցից այդ կերպ փորձ են արել խուսափել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաները:
