Էդ ժառանգականներն էն ղդար են կատաղած Զառկայի վրա
Զարուհի Փոստանջյանը դիմել է ՊՊԳՎ-ին (մեղա-մեղա. էս ինչ խուժան անուն է)` իր անվտանգությունը հիմա էլ Ժառանգության իր կուսընկերներից պաշտպանելու համար: Հաստատ: Յա տակ դումայու: Զի, քանզի, վասնզի հարյուր տոկոսով գիտեմ, որ էդ ժառանգականներն է~ն ղդար, էն ղդար են կատաղած Զառկայի վրա, էն աստիճան են նրանից հոգնած, վիրավորված, էնքան էլ Զառկան նրանց հալածել, ամբարտավանել, որ հենց ժառանգականները քեզ տեսնում են` հայտնվում են դոշիդ ու հեկեկում դառնաղի: Հ.Գ. Բայց դե «մույս» կողմից էլ ասա` Զորավար, քեզնից ինչ էր գնում մի քիչ էլ ձրի էդ աղջկան պաշտպանեիր, աղջիկ է, կնիկ է, խալխ է, բա որ Ժառանգականները մի բան անեն էդ աղջկա գլուխը... Ինչ է` մնանք առանց Զառա՞: Բա եղա՞վ:
Կարմեն Դավթյանի ֆեյսբուքյան էջից:
