«Էդ խմբակային գործ ա, հո ես իմ գլխին չե՞մ, էթամ ասեմ` անհատական ա, միլիոն մուծեմ»
ԱԺ Հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեռեւս չգիտի՝ կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե`ոչ: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր առաջադրվելու հարցը պետք է կուսակցությունը որոշի:
«Էդ խմբակային գործ ա, հո ես իմ գլխին չե՞մ, էթամ ասեմ` անհատական ա, միլիոն մուծեմ»,- ասաց նա:
Թեեւ պատգամավորը գտնում է, որ օրենսդիր մարմնում դեռևս անելիք ունի. «Իհարկե, անելիք ունեմ, լիքը գործ ունեմ անելու»,- շեշտեց նա: