Էդգար Բաբայանը հեռացել է «Հոբրոյից»
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը հեռացել է դանիական «Հոբրո» ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Բաբայանն անձամբէ վճարել իր հրաժարագինը և խզել գործող պայմանագիրը: Բաբայան ընթացիկ մրցաշրջանում «Հոբրո»-ի կազմում մասնակցել է 10 հանդիման, դարձել 5 գոլի հեղինակ և 2 գոլային փոխանցում:
Բաբայանը «Հոբրո»-ին միացել էր 2017 թվականին: Այս պահի դրությամբ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է կես միլիոն եվրո: