Էդգարը խիզախորեն կարողացել էր փրկել բոլոր զինվորների կյանքն իր կյանքով
Երեկ 28.09.2019, գնացել էինք Հրազդան, մեր քաջորդի, 2017֊ի մարտին զոհված Արտակ Ռաֆայելյանին նվիրված միջոցառմանը, ներկա էին նաև մեր տղեքի՝ Վահե Զաքարյանի, Սարգիս Սահակյանի, Մհեր Երզնկյանի, Արամայիս Միքայելյանի, Արամայիս Ոսկանյանի ծնողները։ Նրանց շարքում սևազգեստ, շատ գեղեցիկ մի կին կար, ամաչեցի հարցնել ու՞մ ծնողն է, մտածեցի կամ էլ ինձ էի համոզում, որ որդեկորույս մայր չլինի, ցավոք, իմացա վերջերս Սյունիքում ուրալի վթարի հետևանքով զոհված զինվոր՝ Էդգար Հունանյանի մայրն է։ Էդգարը խիզախորեն կարողացել էր փրկել բոլոր զինվորների կյանքն իր կյանքով։ Տիկին Սուսաննան այդքան մեեեեծ վշտի մեջ՝ Էդգարը նրանց տան միակ արու զավակն էր, իրենց տան ճրագը, ասաց երկու միտք՝ հպարտ եմ, որ տղաս փրկել է ընկերների կյանքը, բայց կուզեի իրենն էլ փրկեր։ Երեկվանից այդ անուշիկ մայրիկի դեմքը և ներքին ցավը մտքիցս չեն հեռանում, ախխխխ իմ հայոց մայրեր...
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 

