Էդմոն Մարուքյանը՝ Վարուժան Ավետիսյանին. «Ձեր խմբավորումը ոստիկանության գնդապետ է սպանել»
Անցումային արդարադատության թեմայով քննարկումըՀանրայինով բուռն բանավեճ առաջացրեց նաեւ Էդմոն Մարուքյանի («Լույս» դաշինք) եւ Վարուժան Ավետիսյանի («Սասնա ծռեր») միջեւ, ինչը ներկայացնում ենք առանց խմբագրմ
Էդմոն Մարուքյան– Ես զարմանում եմ, որ անցումային արդարադատության մասին հարց եք բարձրացնում, երբ ազատ եք արձակվել այն դատական համակարգի ժամանակաշրջանում, որ այսօր գործում է, անցումային արդարադատությունը հասարակության հետ հաշտության մասին է, ես ուզում եմ հասկանալ՝ ձեր խմբավորումը ոստիկանության գնդապետ է սպանել, ոստիկաններ են սպանվել եւ արդյոք դուք հաշտվե՛լ եք հանրության հետ, ես ձեր զղջանքի խոսքը չեմ լսել: Շարքային քաղաքացի չի սպանվել, ոստիկանության գնդապետ է սպանվել իր ծառայությունն իրականացնելու ժամանակ:
Վարուժան Ավետիսյան– Մենք հենց դրա համար ենք խոսում անցումային արդարադատության մասին, որ մեզ էլ վերաբերվի, բոլորին վերաբերվի…
Էդմոն Մարուքյան– Ես ասում եմ, որ կա թալան, օրինակ` Գյումրիի տնակային ավանը….ես կարծում եմ, որ բացի զինված ուժերը, հենց այստեղ առաջարկում եմ, պարոն Փաշինյան, որ թալանի արդյունք է եղել, որ կա Գյումրիի տնակային ավանը, Վանաձորինը, Սպիտակինը, էդ գումարները պետք է ուղղել բնակարաններ գնել երկրորդային շուկայից եւ տներ գնել, տալ մարդկանց, տնակներն էլ քանդել հանել..
Վարուժան Ավետիսյան-Անցումային արդարադատություն է պետք, որովհետեւ դուք հանցավոր ռեժիմին աջակցել եք ձեր ֆոտոսեսիոն գործունեությամբ…
Էդմոն Մարուքյան– Դուք ոստիկան եք սպանել…
Վարուժան Ավետիսյան– Բոլորը գիտեն ով ում է սպանել..
