Էդուարդ Շարմազանովը Պալաչի մասին
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քննարկել են նախագահի աշխատանքային այցի արդյունքները Ռուսաստան ու ԱՄՆ, հաղթանակի միջոցառումները: Պատասխանելով հարցին, թե Աբովյանի ընտրություններում ինչու է ՀՀԿ-ն սատարում Վահագն Գեւորգյանին, որը հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ եւ ինչ կարգապահական խախտում էր արել քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը, որին ՀՀԿ-ն հեռացրեց կուսակցության շարքերից, ասաց. «Ներեցեք դուք չեք որոշում՝ ով է ՀՀԿ-ականի հետ կապ ունի կամ երբվանից կապ ունի: Մեր գործադիր մարմնի ներկայացուցիչ Ռուբեն Թադեւոսյսանը երեկ ամբողջ օրը եղել է ձեր կայքերի նյուզմեյքերը, ամբողջական տեղեկատվություն է տվել»: