Էջմիածին քաղաքում, մեծ հանդիսավորությամբ վերաբացվեց Վաղարշապատ հիվանդանոցը.PHOTO
Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում այսօր փետրվարի 18֊ին հանդիսավորությամբ վերաբացվեց Վաղարշապատ հիվանդանոցը։ Կապիտալ վերանորգման ենթարկված Վաղարշապատ հիվանդանոցի վերաբացումի հովանավոր է դարձել <<Արթուր Ասատրյան>> բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ հայ մեծ բարերար Արթուր Ասատրյանի աջակցության շնորհիվ։ Նշենք, որ Վաղարշապատ հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները տվել են շուրջ 3 ամիս և վերաբացման ծրագիրը արժեցել է՝ 70 միլիոն դրամ։




Վերանորոգված հիվանդանոցը այսօր արդեն վերազինվել է ժամանակակից անհրաժեշտ բուժսարքավումներով և բժշկական գործիքներով, ունի հզոր ախտորոշիչ բազա, ինչպես նաև լավագույն մասնագետներից կազմված բուժանձնակազմ՝ ովքեր այսուհետ պատշաճ կերպով կընդունեն և կճանապարհեն իրենց դիմող յուրաքանչյուր քաղաքացու։
Ասենք նաև, որ Հիվանդանոցի համար Ֆրանսիայից շտապօգնության մեքենաներ են Հայաստան ներմուծվել և Ֆրանսիաում բնակվող մեր հայրենակից բարերար Արսեն Նիկողոսյանի կողմից։ Այսօր հիվանդանոցի վերաբացման արարողության ժամանակ շտապ օգնության մեքենաները հանձնվեցին Վաղարշապատի հիվանդանոցի տնօրինությանը։
Վաղարշապատի հիվանդանոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը չնայած նրան, որ ներկա էին հիվանդանոցի ողջ բուժ աշխատակազմ և հարյուրավոր մարդիկ Արմավիրի մարզի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանըայդպես էլ ներկա չգտնվեց. թեպետ հատուկ հրավերք նրան ուղարկվել էր:
