Էջմիածնի նախկին քաղաքապետը պատրաստվում է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով
«ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, որը միացել էր Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, պատրաստվում է դառնալ ՀՀԿ-ական և առաջադրվելու է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։
Հրաչիկ Աբգարյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ վերջնական որոշում չունի, բոլորի հետ էլ բանակցում է, երկու օրից որոշում կկայացնի»։
