Եկեք հայհոյանքները թողնենք ներքին, ինտիմ շրջանակների համար
<Քաղաքական տիրոն> այլեւս հանդես է գալու բացառապես հայհոյախառը տեքստերով, այդ մասին է վկայում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի վերջին ելույթը: Արդյո՞ք պատգամավորին հարիր կեցվածքով է հանրության առաջ ներկայանում Ա. Մանուկյանը, Fnews.am-ը ճշտեց մարքսիստ Դավիթ Հակոբյանից.<Ընդհանրապես քաղաքական գործիչներին եւ մանդատավորներին անհարիր է, ոչ քաղաքական լեքսիկոնի կիրառությունը, այն էլ հրապարակախոսական ելույթում: Դա կարող է էմոցիոնալ ազդակների տակ դիտարկել, բայց ամեն դեպքում քաղաքականության հրապարակախոսական ինստիտուտում, այսինքն՝ միտինգներում, խոսում են քաղաքագիտական լեզվով: Պետք է ասել ինչ խնդիրներ են ծառացած ազգի եւ երկրի առաջ եւ լուծման ինչպիսի տարբերակներ են նրանք առաջարկում: Ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում:
Եթե քաղաքական գործիչը դուրս է գալիս հրապարակախոսական ինստիտուտ եւ չունի որոշակի կրիստալիզացված դոկտրինալ թեզեր, ապա ավելի լավ է դուրս չգա հանրության առաջ: Սա իմ խորհուրդն է: Ես ո՛չ իշխանությունների, եւ ո՛չ էլ եռյակի մարդը չեմ, ես բոլոր արատավոր բարքերը եւ արատավոր երեւույթները քննադատում եմ պատշաճ, հարիր: Ես կարծում եմ, որ պետք է լավ պատրաստվել հրապարակախոսական ինստիտուտ դուրս գալուց առաջ եւ ասել ինչ խնդիրներ ունենք եւ ինչ ելքեր են առաջարկում: Եկեք հայհոյանքները թողնենք ներքին, ինտիմ շրջանակների համար: Դա անհարիր է հրապարակախոսական ինստիտուտի համար>:
Սոսե Չանդոյան
