1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Եկեք մոդելավորենք առաջիկա հնարավոր զարգացումները». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Եկեք մոդելավորենք առաջիկա հնարավոր զարգացումները

Մոդել 1․

Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո առնվազն քսան օր շուրջօրյա հանրահավաքներ, տարբեր ակցիաներ են կազմակերպվում, և ԱԺ֊ն երկու անգամ նոր վարչապետ չի ընտրում, և սահուն, առանց ցնցումների գնում ենք արտահերթ պառլամենտական ընտրությունների։

Մոդել 2.

Մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետի հրաժարականը այնուամենայնիվ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կուսակցությունները հասկանալով հետագա առճակատման հետևանքով էլ ավելի լարվածության աճը, իրենց դեմ ամբողջ հասարակության ատելության հետևանքով հնարավոր խայտառակ գործողությունները, համաձայնվում են և երկու անգամ չեն ընտրում նոր վարչապետ, և նորից գնում ենք արտահերթ պառլամենտական ընտրությունների։

Մոդել 3.

ԱԺ բոլոր խմբակցությունները և ներկայացված կուսակցություններն, իրենց մանդատները վայր են դնում, և նաև նրանց ցուցակներում գտնվողները նույնպես։ Այսինքն նման գործողության համար կայացնում են քաղաքական որոշում։ Այս մոդելն ամենաիդեալականն է, և ցավոք ամենաքիչ հավանականը։

Մոդել 4.

Նիկոլ Փաշինյանի վարչապետի հրաժարականից հրաժարականից հետո ՀՀԿ֊ն առաջադրում է վարչապետի թեկնածու X անձի և նրան ընտրում են վարչապետ։ Այդ դեպքում ՀՀ գործող սահմանադրության 149 հոդվածի համաձայն մեջբերում եմ, "Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:" Կրկնում եմ, ԱՆՀԱՊԱՂ։

Այս վերջին մոդելի դեպքում, անհապաղ նշանակված վարչապետը, իր հերթին ԱՆՀԱՊԱՂ ազատում է ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ պետին, ՀՔԾ պետին, ՔԿ նախագահին, ոչ թե հինգ կամ տասհինգ օրվա ընթացքում է ներկայացնում կառավարության կազմը, այլ հենց անհապաղ ՀՀ նախագահին է ներկայացնում նախարարների թեկնածուներին, որն էլ ոչ թե եռօրյա ժամկետում, այլ ԱՆՀԱՊԱՂ նշանակում է նախարարներին։

Այս սցենարի համար պարզ է, որ ՀՀԿ֊ի, նաև ԲՀԿ֊ի ֊ի համաձայնությամբ պետք է որոշվի բնականաբար խիստ գաղտնի պայմաններում վարչապետի X թեկնածուն, որի անունը ինչպես իբր թե կատակել էր Սերժ Սարգսյանը, չի հայտնի, որ իբր թե ԱԱԾ֊ն հետևից չգնա։ Բայց ակնհայտ է, որ բացի վարչապետի թեկնածուի այդ X անձից, պետք է նաև քննարկած լինեն կառավարության կազմը, այսպես կոչված ստվերային կաբինետի կազմը, արդեն իսկ պետք է քննարկած և համաձայնեցրած լինեն նախարարների թեկնածուներին։

Սակայն, այս ամենում կա մեկ կարևոր, կասեի, որոշիչ հարց․ Ինչպես են պատկերացնում զուտ ձևական քվեարկությունների և նշանակումների միջոցով ձևավորված կառավարությունը այսպես կոչված ընդունելի դարձնել հասարակության համար, Սա հիմնական խնդիրն է, այս մոդելով շարժվողների համար։

Եվ այստեղ գալիս է մեկ այլ ենթամոդել․ նոր կառավարությունը, ԱՆՀԱՊԱՂ հայտարարում է արտակարգ դրություն և փորձում է ուժով պարտադրել իր իշխանությունը ՀՀ քաղաքացիներին։

Վերստին, ԱՆՀԱՊԱՂ հանձնարարվում է ձերբակալել այսպես կոչված նոր իբր թե օրինական իշխանության դեմ բողոքի ցույցերի դուրս եկած, կամ ցույցերի կազմակերպիչներին և այլն։ Այսինքն, կիրառվում է երկրորդ Մարտի 1:

Իսկ ով կարող է իդեալականորեն իրականացնել երկրորդ Մարտի 1, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։

Բայց առավել շահագրգիռը, որը կարող է և պատրաստ է գնալ նման արկածախնդրության, ով եթե ոչ Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս, որ հենց գլխավորապես ինքն ունի քրեական պատասխանատվությունից խուսափելու անթաքույց ձգտում։

Ավելին, հենց Ռ․ Քոչարյանը հայտարարեց, որ կփոշմանի Նիկոլ Փաշինյանը, որ իր հետ գլուխ դրեց․․․․

Ինչևէ, եթե ՀՀԿ֊ն, ԲՀԿ֊ն, ՀՅԴ֊ն, որոշել են գնալ վերջին չորրորդ մոդելով, ապա դա ուղղակի ճանապարհ է դեպի դիկտատուրայի հաստատում ՀՀ֊ում։

Այս մոդելի ուղղությամբ ցանկացած գործողություն հանդիսանալու է բացառիկ հանցագործություն ընդդեմ ՀՀ֊ի ժողովրդի։

Իհարկե, ՀՀ֊ում որևէ դիկտատուրա չի կարող ունենալ երկար կյանք կամ հատկապես հիմա հաստատվի, բայց նման արկածախնդրությունը միանշանակ կհանգեցնի լուրջ , շատ լուրջ կորուստների։

Սա շատ լուրջ խնդիր է ՀՀ քաղաքացիների, Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների, բոլորիս համար։

Եվ վերստին միակ հնարավորությունն ու իրական ուժը որը կարող է կասեցնել, խոչընդոտել չորրորդ մոդելի ուղղությամբ գործողությունները, հանդիսանում է համաժողովրդական , քաղաքացիական անհնազանդության, բացառապես խաղաղ, ոչ բռնի ակցիաներն ու բողոքի ցույցերը․․․

Իսկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եռյակը, պետք է հրաժարվի Ռոբերտ Քոչարյանի միջոցով ռևանշի հնարավորության մտքից, եթե գեթ մեկ կաթիլ պատասխանատվություն դեռևս պահպանել են ՀՀ֊ի և նրա քաղաքացիների նկատմամբ։

Թող սխալված լինեմ, երիցս անհիմն լինեն չորրորդ մոդելով իրադարձությունների հնարավոր զարգացումները»:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan