Էկոնոմիկայի նախարարը պաշտոնա՞նկ
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ըստ տեղեկությունների՝ առաջիկայում ՀՀ իշխանություններն իրեն պաշտոնանկ են անելու, ասել է, որ այդ լուրերը լրատվամիջոցներն են շահարկում: Նա միաժամանակ խորհուրդ է տվել իր հնարավոր պաշտոնանկության հետ կապված հարցերով դիմել Կառավարությանը:
Թերթի հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է իր աշխատանքից, ի՞նչ է զգացել այդ մասով , նախարար Ճշմարիտյանը պատասխանել է. «Դուք պետք է ասեք, ես չգիտեմ, իրենց պետք է հարցնեք»:
