1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Էլ գող փիսո, էլ քաչալ շուն...»

Մինչ «Կինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերության հիմնադիր Արթուր Հարությունյանը, նույն ինքը Պալաչը ,բարձրագոչ հայտարարություններ է անում Աբովյանը` աբովյանցիներին վերադարձնելու մասին, Աբովյան հեռուստաընկերության նախկին բաժնետեր Արտաշես Մեհրաբյանը ուշագրավ հայտարարություններ է անում Պալաչի ու հատկապես Աբովյան  հեռուստաընկերության գործող տնօրեն Ազնիվ Չիզմեչյանի համատեղ ուժերով իրականացրած գործարքների մասին: 

Նախկին բաժնետերը, Կենտրոն հեռուստաընկերությամբ հատկապես բարձրաձայնել էր այն մասին, որ Պալաչը ( Արթուր Հարությունյանը) ժամանակին «կոստյում բռնող» էր աշխատում, երբ Աբովյանի քաղաքապետն էր Կարո Իսրայելյանը: Մեհրաբյանը պատմել էր նաեւ,թե 2002 թվականին Կարո Իսրայելյանը ինչպես է Պալաչին «քսի տվել»  իր վրա , երբ նա պայքարում էր ծառահատումների դեմ: Այդ ժամանակ Կ. Իսրայելյանը, լինելով Աբովյանի քաղաքապետ, փաստորեն քաղաքը բարեկարգելու և կանաչապատելու փոխարեն, ինչպես հավաստիացնում է Ա. Մեհրաբյանը, ծառահատումներ է իրականացրել: Ինքն էլ չկարողանալով հաշտվել ցավալի իրականության հետ ` այդ մասին լուսաբանել էր Աբովյան TV-ում: 

Նշենք, որ այդ ժամանակ հեռուստաընկերության 60 տոկոսի բաժնետերը եղել է հենց ինքը ` Ա. Մեհրաբյանը: Դե  իսկ Պալաչն էլ, Մեհրաբյանի  համոզմամաբ,  քաղաքապետի զինվորն էր...  
Նշենք նաև, որ Ա. Մեհրաբյանը բարձրաձայնել էր այն մասին, որ Աբովյան TV-ի գործող տնօրենը խաբել էր իրեն, չարաշահել վստահությունը, հեռուստաընկերությունը թանկ գնով  վաճառել էր  Պալաչին ու իրեն  հասանելիք  «փայաբաժինը»  չէր տվել:

Պարզելու համար, թե ինչո՞վ է ավարտվելու Պալաչ-Մեհրաբյան-Ազնիվ Չիզմեչյան տրիոյի թնջուկը,  Fnews.am-ը կապ հաստատեց նախ օրվա հերոսի`  Պալաչի (Արթուր Հարությունյանի) հետ, ով մեր հարցին, թե ինչո՞ւ է Աբովյանի ՀԸ-ի նախկին բաժնետեր այդքան վատ արտահայտվում իր հասցեին  ասում, որ իրեն գումար են պարտք և որը  մինչ այսօր չի վերադարձվել հասցեատիրոջը, պատասխանեց.  «Ես մեկնաբանում եմ միայն նորմալ մարդկանց ասածները, աննորմալների հետ գործ չունեմ: Կասեմ միայն, որ այսօր Հ3-ով երեկոյան հարցազրոյց կտամ և բոլորի համար ամեն ինչ պարզ կլինի»:

Իսկ մեզ հետաքրքրող մյուս հարցին, թե ի՞ վերջո ԵԿՄ-ն ում կսատարի Աբովյանի ընտրություններում, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց.«Թող հենց ԵԿՄ-ն էլ պատասխանի, ես ինչ իմանամ » :

Իսկ Աբովյան ՀԸ-ի շուրջ  տեղի ունեցող թեժ իրադարձությունների շուրջ, Fnews.am-ը փորձեց սպառիչ պատասխաններ ստանալ նաեւ  Աբովյան հեռուստաընկերության գործող տնօրեն Ազնիվ Չիզմեչյանից:
- Տիկին Ազնիվ, ճիշտ է՞ , որ Դուք չարաշահել եք Աբովյան հեռուստաընկերության նախկին տնօրենի վստահությունն ու 200.000 դոլլարով այն վաճառել եք  Արթուր Հարությունյանին` Պալաչին:

-Նախ ասեմ, որ հիմա այդ առիթով քրեական գործ կա հարուցված, ու ես բոլոր փաստաթղթերն ու ապացույցները, այդ գործի շրջանականերում  ներկայացրել եմ: Ես և Մեհրաբյանը սեփականատեր ենք եղել, իմն է եղել հեռուստաընկերության 40 տոկոսը, իրենը ` 60: Երբ նա վերադարձել է ՌԴ-ից, ես գնել եմ նաև 60 տոկոս բաժնետոմսերը ` դառնալով 100 տոկոսանոց սեփականատեր: Իսկ թե ինչ գնով ես կվաճառեմ, կամ ում կվաճառեմ այն, դա արդեն իմ գործն է: Ես եմ սեփականատերը. ես եմ ներդրումներ արել, հիմա էլ վաճառել եմ, բայց մնում եմ տնօրեն: Ես կասեմ միայն, որ Մեհրաբյանը քաղաքական պատվեր է կատարում:

- Ո՞ւմ պատվերն է կատարում Մեհրաբյանն ըստ Ձեզ: 

-Պարզից էլ պարզ է, որ եթե նման հայտարարությամբ հանդես է եկել Կենտրոն հեռուստաընկերությունում, ուրեմն հենց այդ TV-ի սեփականատիրոջ պատվերն էլ կատարում: Ես ունեմ բոլոր ապացույցները, իսկ Մեհրաբյանը միայն զրպարտում է ինձ,:

Տիկին Ազնիվից լսելով բավականին երկար, բայց ոչ այնքան հստակ և իրավական պատասխաններ, Fnews.am-ը կապ հաստատեց  նաեւ փաստաբան Լիանա Գրիգորյանի հետ`լսելու նաեւ վերջինիս տեսակետը.

-Արտյուշը` (Արտաշես Մեհրաբյանը), կեղծ զրպարտանքներ է ներկայացնում հեռուստաընկերության եթերից, երբ պնդում է, որ իբր տիկին Ազնիվը խաբեությամբ վերցրել է իր ձեռքից բաժնետոմսերն ու այն  վաճառել է Պալաչին: Ես հավաստիացնում եմ, որ նման բան չկա: Նախ ասեմ, որ բաժնետեր լինելու ժամանակ անգամ Արտյուշը ոչ մի ներդրում չի արել, Ազնիվ է ներդրումներ արել` վաճառելով տուն ու տեխնիկա, որ այդ հեռուստաընկերությունը դառնա կարգին TV: Նա ՌԴ-ում է եղել ու չի էլ հետաքրքրվել, թե Ազնիվն ինչ միջոցներով է աշխատացնում հեռուստաընկերությունը: Իսկ հետո լիազորագիր է ուղարկել, Ազնիվը գնել է 60 տոկոսն ու դարձել հեռուստաընկերության սեփականատեր:

- Իսկ երբ է տիկին Ազնիվը վաճառել TV-ն :

-Այն վաճառել է  2014 թվականին ` Արթուր Հարությունյանին:Առք ու  վաճառքի, ներդրումների բոլոր  փաստաթղթերը կան, նա խնամքով պահել է ամեն ինչ: Իսկ Մեհրաբյանը առերեսման ժամանակ ցուցաբերել է լկտի պահվածք. Նա բողոքում է , բայց չի էլ ճշտում թե ում դեմ է բողոքում և այլն… և այլն… Նա չունի թչ մի փաստ, որ իրեն խաբել են, պարզապես շահարկում է Ազնիվի անունը, դեմ է դուրս գալիս մի կնոջ, ով այդ հեռուստակնկերությունը ոտքի հանելու համար գրավի տակ է դրել իր տունն ու առ այսօր գրավ է մուծում:

-Ըստ Ձեզ, ո՞րն է Մեհրաբյանի ստելու տրամաբանությունը:
-Դե տրամաբանությունն այն է -, որ ինքն ունեցել է բաժնետոմսեր, այն  վաճառել է Ազնիվին, իսկ երբ իմացել է, որ Ազնիվը ինչ-որ լավ` X գնով է այն վաճառել, վհատվել է, որ ինչու հենց ինքը չվաճառեց այն: Ախր եթե խնդիր ունի Ազնիվի հետ, թող իր հետ պարզի, Պալաչին ինչո՞ւ է խառնում:

Աբովյանի հեռուստաընկեությա շուրջ ստեղծված խառը պատմությունների,  ինչպես նաեւ վերջինիս տնօրենի կողմից հնչեցված գնահատականների շուրջ, մեկնաբանություն ստանալու  համար, Fnews.am-ը կապ հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, պարզելու` Կենտրոն TV-ն քաղաքական պատվե՞ր է տվել Ա. Մեհրաբյանին, թե՞ ոչ:  

- Ինձ համար Ազնիվի այդ մեկնաբանությունն առավել քան զավեշտ է հիշեցնում ու ծիծաղ առաջացնում: Կետրոն հեռուստաընկերությունն ունի ավելի լուրջ ծրագրեր, քան նման էժանագին սկանդալներ առաջացնելը: Քաղաքական պատվեր տալու վերաբերյալ էլ կասեմ, որ նման բան չկա, պարզապես մամուլը չէր դադարում գրել այդ մասին, մեր հաղորդավարն էլ կապնվեց Մեհրաբյանի հետ, հրավիրեց հարցազրույցի ` որոշակի մեկնաբանություն ստանալու և ընթերցողին ներկայացնելու համար և դա ամենևին չի խոսում պատվերի մասին:


Հ. Գ.Պատվերի հոտ է գալիս, թե ոչ, թող պարզեն պատկան մարմինները, բայց որ մի աթոռի շալակին բարձրանալու համար, սովորոբար ընտրական կամպանիայի քարոզիչները ապավինում են  էլ գող փիսո, էլ քաչալ անզուսպ բանավեճի տարբերակին, դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ  իրականում Հայաստանում նորմալ թեկնածուների  ու կադրերի քաղց կա...

Աննա  Առաքելյան 

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan