Էլ կյանքում մեր տղերքի մահը մեյդան չբերեք
Ես զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր գրում են էս նախադասությունը. «Փարիզի համար սգում եք, իսկ սահմանին զոհված տղերքի համար՝ ոչ» ու էս առնչությամբ մի երկու բան ասեմ.
Ուրեմը լսեք արա՝
Փարիզում զոհվածները՝ անմեղ զոհեր են ուղղակի։
Սահմանում զոհված մեր տղերքը՝ մեր հերոսներն են, մեր պաշտպանները ու իրանք անմահ են յուրաքանչյուր հայի համար։
Սահմանում զոհված տղերքը մեր պարծանքն են, մեր ուժը, մեր հպարտությունը ու յուրաքանչյուրս ամեն վայրկյան սգում ենք նրանց մահը ու նրանք մեր սրտերում են։
Փարիզի, Ռուսաստանի ու այլ երկրներում տեղի ունեցած դեպքերը մենք սգում ենք ու գրում, որ մենք ձեր հետ ենք (իսկ դա իրանց հասցնելու համար լավագույն տարբերակը սոցիալական ցանցերն են), իսկ մեր զինվորների ցավը դա մեր ցավն է ու մենք ուրիշին ցույց տալու չունենք։
Էլ կյանքում մեր տղերքի մահը մեյդան չբերեք, մեր հերոսներին կհամեմատեք միմիայն մեր հերոսների հետ ու կյանքում մեր զինվորների կորստի ցավը չբերեք համեմատեք էն ցավի հետ, որը զգում ենք Փարիզի, Ռուսաստանի, Սիրիայի, Բեյրույթում տեղի ունեցածների ցավի հետ։
Ու ավելին՝ չկա մի հայ, որ ամեն զոհի մասին լսելուց չի տխրում, չի հուզվում ու զինվորի ընտանիքի հետ հավասար չի տառապում ու պարտադիր չի, որ ցույց տա։
ՄԵՐ ՏՂԵՐՔԸ ԱՆՄԱՀ ԵՆ Ու ՀԵՐՈՍ!!!