Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կրկին ակցիա է կայանալու
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման որոշման:
«Այդ օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական որոշում, որի հիմքերը չկան:
Մենք պետք է մեր բողոքը արտահայտեք, ճնշում գործադրենք, կանխենք անօրինական որոշման ընդունումը»,- ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
