Էլի հարսանիք. Էլիտան հավաքվելու է «Օջախ» ռեստորանում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էջմիածնում ՀՀԿ–ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Սեյրան Սարոյանը այս օրերին ոչ միայն արմավիրցիներին հորդորում է ընտրել ՀՀԿ–ին ու իրեն՝ հայտարարելով, որ «իր դեմ խաղ չկա», այլև զուգահեռ պատրաստվում է տղայի հարսանիքին:
Այսօր «Օջախում» կայանալու է ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված Սեյրան Սարոյանի տղայի հարսանիքը, որին հրավիրված է ողջ ՀՀԿ վերնախավը: Այլ հարց է՝ թեժ քարոզարշավի ժամանակ ՀՀԿ–ականները ժամանակ կգտնե՞ն Սեյրան Սարոյանի տղայի հարսանիքին մասնակցելու համար:
Առավել հետաքրքիր է, թե նույն ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով իրար դեմ աշխատող Հանրապետականի բոլո՞ր թեկնածուներին է հրավիրել Սարոյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
