«Ելք» դաշինքն իր քարոզարշավը սկսում է Լոս Անջելեսից
« Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքն իր քարոզարշավը սկսում է հայահոծ Լոս Անջելեսից: Հունվարի 26-ին դաշինքի երկու ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը այցելելու են Լոս Անջելես, որտեղ հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, երեկոյան նախատեսված է մեծ հանդիպում լոսանջելեսահայության հետ:
«Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը ևս առանձին այցելի Հյուսիսային Ամերիկայի հայահոծ քաղաքներ և ներկայացնի «Ելք» դաշինքի ծրագրերն ու նպատակները»,-հավելել է թերթը:
