«Ելք»-ում «Երկիր ծիրանի»-ի հետ համագործակցությունը դժվար են պատկերացնում
«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը «Փաստ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով «Ելք»-«Երկիր ծիրանի» համագործակցությանը, նշել է, որ «Երկիր ծիրանին» անկանխատեսելի խմբակցություն է։
«Մենք կհամագործակցենք նրանց հետ, բայց գործելաոճը, որը իրենք են ընտրել, դժվարանում ենք պատկերացնել, թե ինչպես պետք է այդ համագործակցությունն իրականացնենք։ «Երկիր ծիրանի» խմբակցությունն ինչ շրջանակներում է գործելու մեզ համար անհայտ է։ Դա դժվարացնում է նաև համագործակցությունը այդ խմբակցության հետ»,-ասել է Ա.Հարությունյանը։
