1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ելքը»` պատվերով սոցհարցում անցկացնողի դերում

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողներին ներկայացնելով իր տեսակետը, ասել է, որ իր կարծիքով լավ կլինի 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետը լինի: Անշուշտ դժվար է ասել, թե որքան է «հայտարարության» տեսանելի ու անտեսանելի մասերի համամասնությունը, բայց զարամանալի է, որ ամեն անգամ վարչապետի հարցը բարձրացնում ու ժողովրդի ուշադրությունը դրա վրա են շեղում «Ելքի» պատգամավորները: Թե ինչու է ԱԺ միակ ընդդիմադիր համարվող ուժը ստանձնել այդ պարտավորությունը, պարզ չէ: Նրանք նույնիսկ բիզնեսներ չունեն, որ նախագահի հետ նման կոմպրոմիսի գնալու միջոցով ստիպված լինեն իրենք իրենց փրկել: Հետևաբար, պետք է որ նրանց այնքան էլ չհետաքրքրի, թե հաջորդ տարի ով կդառնա երկրի վարչապետ: Բայց արի ու տես, որ դա ամենևին էլ այդպես չէ:

Ամեն անգամ «Ելքի» պատգամավորները ուղիղ կամ անուղղակի կերպով սկսում են վարչապետի մասին «խոսք» բացել ու տիրաժավորել իրենց նախասիրությունները: Եվ դա անում են առանց հիմնավորելու, թե ինչու է նրանց այդ հարցը ժամանակից շուտ և այդքան շատ անհանգստացնում: Երկու տարբերակ կա՝ կամ ասելու այլ բան չունեն, դրա համար սկսել են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու PR–ով զբաղվել, կամ էլ նախնական պայմանավորվածություն են ունեցել երկրի նախագահի հետ ու հիմա էլ սկսել են ցույց տալ, թե իրենք ինչքան պարտաճանաչ ու նվիրված քաղաքական գործիչներ են:

Ով–ով, բայց Սասուն Միքայելյանը, ով տարիներ շարունակ պայքարել է նույն ռեժիմի դեմ, իսկ ընտրություններից առաջ էլ ասում էր, որ՝ «մինչև սրանց չհեռացնենք ոչինչ էլ չի ստացվի, երկիրը չի զարգանա», հանկարծ մի օր որոշում է հայտարարել, թե լավ կլինի, որ 18 թվականից հետո երկրի վարչապետը ՀՀ նախագահը դառնա: Եվ իր այդ ցանկություն–տեսակետը նա հիմնավորում է՝ եթե նա լինի հաջորդ վարչապետը, ապա ստիպված կլինի պատասխան տալ իր նախորդի արածների համար: Բայց համաձայնեք, որ սա այնքան էլ հիմնավոր պատասխան չէ, քանի որ հայոց նորագույն պատմության ողջ ընթացքում դեռևս որևէ մեկը իր նախորդի սխալների համար պատասխան չի տվել: Եվ հիմա պարզ էլ չէ, թե ներկայի փլատակների վերածված տնտեսության համար 14 վարչապետերից ով ինչքան մեղքի բաժին ունի և որ վարչապետին է հարկավոր ամենաշատը մեղադրել:

Բոլորն էլ սուրբ են, բոլորն էլ անմեղ են, բոլորն էլ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել են, որ երկիրը դուրս հանեն խորը փոսից, բայց որևէ մեկը, նույնիսկ «Ելք»–ականները այդպես էլ չեն կարողանում ասել, թե իրականում ում մեղքով է երկիրը գլորվել այդքան խոր անդունդն ու ինչու այսքան ժամանակ չի կարողանում դուրս գալ այդտեղից: Ու այս ֆոնին, երբ Կարեն Կարապետյանի օրոք կարծես վերջապես բոլոր ուղղություններով ինչ–որ տեղ փորձ է արվում բոլոր խճճված կծիկները քանդել ու տարիների ընթացքում տնտեսությունում առաջացած ու կարծրացած կոշտուկները մաքրել, իրեն ընդդիմադիր հռչակած ուժի ներկայացուցիչներն առանց վարանելու սկսում են Սերժ Սարգսյանի, որպես ապագա վարչապետի «գովքը» կազմակերպել: Ամենաուշագրավն էլ այն է, որ այս շոուի ունկնդիրներ ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Ծառուկյան» դաշինքը դեռևս չափավոր զսպվածություն են դրսևորում, քանի որ ամենայն հավանականությամբ զբաղված են ժողովրդի համբերությունը չափելով, իսկ «Ելքն» այս թատրոնում հանդես է գալիս պատվերով սոցհարցում անցկացնողի դերում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan