ԵՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՎԻԱԹՌԻՉՔՆԵՐԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՏԱՐԱԾՔՈՎ
ԵՄ անդամ պետությունների ղեկավարները մտադիր են դիմել եվրոպական ավիափոխադրողներին, հորդորելով նրանց հրաժարվել Բելառուսի տարածքի վրայով թռիչքներ իրականացնելուց, այն բանից հետո, երբ Մինսկում հարկադիր վայրէջքով իջեցվել է Ryanair-ի օդանավը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Փաստաթղթում, սակայն չի ասվում, թե արդյոք նաեւ սահմանափակվելու են դեպի այդ երկիր ավիաթռիչքները, թե՝ ոչ։ Բացի այդ, ԵՄ-ում ցանկանում են հասնել նրան, որ արգելեն բելառուսական ավիաընկերություններին իրենց տարածքների վրայով թռիչքներ իրականացնել։ Բացի այդ, նրանք ցանկանում են իրենց օդանավակայանները փակել բելառուսական ավիաընկերությունների համար: