ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եռօրյա այցով Բաքվում է
Այսօր՝ մարտի 10-ին, եռօրյա այցով Բաքու է ժամանել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այցի ընթացքում Կլաարը հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ։
Բանակցությունների և խորհրդակցությունների թեմաներն են լինելու Ղարաբաղում պատերազմի հետևանքները, տարածաշրջանային զարգացմանը և ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցերը:
Հիշեցնենք, որ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր փետրվարին։