ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն. ԵՀ ղեկավար
Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հիշեցնենք, որ Ֆոն դեր Լեյենը երեկ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«ԵՄ-ն Հայաստանի համար հուսալի գործընկեր է։ Հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկվի 100 հոգանոց առաքելություն՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը։
Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արձանագրված առաջընթացը և կշարունակենք զարգացնել ներուժը մեր տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում»,-Փաշինյանի հետ հանդիպումից հետո թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵՀ ղեկավարը։