ԵՄ-ն հրաժարվել է միջուկային էներգիան ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում
Եվրամիությունը (ԵՄ) հրաժարվել է միջուկային էներգիան ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ բանակցությունները սկսվել են չորեքշաբթի օրը Բրյուսելում։ Այս փաթեթի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը չի պարունակում միջուկային արդյունաբերության հետ կապված պատժամիջոցներ»,- ասել է արտգործնախարարը՝ նշելով, որ Բուդապեշտը չէր աջակցի նման միջոցառումներին։