ԵՄ-ն սահմանային մոնիթորինգի համար «անցումային» թիմ կգործուղի Հայաստան
Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված, որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան` ապահովելու ԵՄ-ի իրազեկվածությունը անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ծրագրելու ու նախապատրաստելու ԸԱՊՔ քաղաքացիական հնարավոր առաքելության հաստատումը երկրում։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունը։
Այս անցումային պլանավորման աջակցող խումբը կնպաստի Շառլ Միշելի միջնորդական գործունեությանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։