Էմինեմն այցելել է 17 ամյա մահացու հիվանդ երկրպագուին (լուսանկարներ)
Միչիգանում ապրող 17-ամյա Գեյջ Գարմոն մահացու հիվանդ է. տղայի մոտ օստեոսարկոմա է հայտնաբերվել։ Բժիշկները հայտնել են, որ Գեյջին ընդամենը մեկ շաբաթվա կյանք է մնացել։
Քանի որ տղան Էմինեմի մեծ երկրպագուն է, նրա ընկերները համացանցում սկսել են «#GetGageGarmoToMeetEminem» («Օգնեք Գեյջ Գարմոյին հանդիպել Էմինեմին») ակցիան։