Էմոցիաներ, դողացող ձեռքեր, արնաքամ տղաներ. 44-օրյա պայքարը` Զանգեզուրի վիրահատարանում
Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմում իրենց կարևոր դերն ունեցան նաև հայ բժիշկները։ Սահմանից հոսպիտալ, ռումբերի տակ, երդմանը հավատարիմ: Առանց դադարի սպիտակ բանակը կռիվ էր տալիս՝ կյանքը չխնայող զինվորին կյանք վերադարձնում: Երկրի ու երկնքի սահմանագծում զինվորը նայում էր բժշկի ձեռքին, հետո աչքերին՝ հավատալով ապաքինմանը: Եվ հենց զինվորի հավատն էր, որ բժշկին ստիպում էր անել հնարավորն ու անհնարը:
Ինչպես է 44-օր շարունակ այդ ընթացքում Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բուժգծով տեղակալ, ռազմական բժիշկ Վահե Պետրոսյանը կարողացել մի կողմ դնելով էմոցիաները փրկել մեր Տղաների կյանքը, ինչ ապրումներ է թողել վիրահատարանի դռնից այն կողմ ու սառնասրտորեն մտել վիրահատարան, ուշագրավ զրույցը դիտեք <<Իրավունք TV>>-ով հեռարձակվող <<Բժշկի մոտ>> հաղորդաշարի շրջանակներում այստեղ: